211652_close_icon
views-count1446 դիտում article-date 10:00 07-10-2014

«Էյր Արմենիան» այս պահին միայն մեկ օդանավ ունի. Ժամանակ

«Երեկ չեղյալ է համարվել «Էյր Արմենիայի» միանգամից չորս չվերթ դեպի Սանկտ Պետերբուրգ և երկու չվերթ դեպի Մոսկվա և Աթենք՝ ավիաընկերությունում ծագած ֆինանսական խնդիրների պատճառով»,- գրում է «Ժամանակ»-ը և հավելում. «Ավիաընկերությունը մոտ 5 մլն դոլար պարտք է այն ընկերությանը, որից 2 օդանավ է գնել և գումարը չի տվել: Իրավիճակն այնքան է սրվել, որ Դուբայի այն ընկերությունը, որն օդանավեր է վաճառել ավիաընկերությանը, հետ է վերցրել դրանք, ինչի պատճառով էլ ավիաընկերությունը չեղյալ է հայտարարել իր թռիչքները: «Էյր Արմենիան» այս պահին միայն մեկ օդանավ ունի»: Թերթի տեղեկություններով՝ երեկ այս հարցի հետ կապված քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանի մոտ հանդիպում-քննարկում է եղել Դուբայի համապատասխան ընկերության ներկայացուցչի հետ: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր