18447 դիտում
15:23 30-03-2016
Դատարանի աշխատակիցը, ով քաղաքի կենտրոնում չարամտորեն խախտել էր երթևեկության կանոնները, ՃՈ աշխատակցի կողմից ենթարկվեց վարչական պատասխանատվության. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի տեսուչի կողմից ճանապարհային երթևեկության կանոնները չարամտորեն խախտելու համար 15 հազար դրամի չափով վարչական պատասխանատվության է ենթարկվել Toyota մակնիշի 88 AR 880 համարանիշի ավտոմեքենայի օրինախախտ վարորդը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օրինախախտ վարորդը Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի 4-րդ փողոցի բնակիչ, 20-ամյա Արա Պողոսյանն է, ով աշխատում է Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/03/29/80984/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, Երևանում կան վարորդներ, ովքեր երեկոյան ժամերին իրենց զգալով քաղաքի տեր ու տիրական` իրենց տրանսպորտային միջոցները որտեղ ուզում` կայանում են՝ չմտածելով, որ չարամտորեն խախտում են երթևեկության կանոնները` հետիոտների համար ստեղծելով անհարմար վիճակ:
Քաղաքի կենտրոնում` Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկում, Toyota մակնիշի 88 AR 880 համարանիշի ավտոմեքենայի վարորդը իր երկաթյա նժույգը այնպիսի անհարմար տեղ էր կանգնեցրել, որ հետիոտները հայտնվելով անհարմար վիճակում` ամենավերջին «քաղցր խոսքերով» էին հիշում նրան:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
31109 դիտում
17:50 20-07-2015
Սևին սապոնն ինչ անի, խևին խրատը. որոշ վարորդներ շարունակում են չարամտորեն խախտել երթևեկության կանոնները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ