Հայտնի են «Արտավազդ» մրցանակաբաշխության այս տարվա մրցանակակիրները
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի թատերական գործիչների միության նախաձեռնությամբ, թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ` ս. թ. մարտի 26-ին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացել է «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որն այս տարի նվիրված էր Հայաստանի թատերական գործիչների միության 75-ամյակին:
«Արտավազդ» ամենամյա մրցանակներն այս տարի շնորհվել են 13 անվանակարգում: Մրցանակաբաշխության շրջանակում հանձնվել են նաև թատերարվեստին արժանապատիվ ծառայություն մատուցելու համար, Վարդուհի Վարդերեսյանի անվան և ժյուրիի հատուկ մրցանակներ, ինչպես նաև` ՀԹԳՄ ոսկե մեդալներ և պատվոգրեր: