211652_close_icon
views-count4624 դիտում article-date 12:27 29-03-2016

Տոկիոյում հայկական մշակույթի շաբաթ է անցկացվել

Մարտի 22-27-ը Տոկիոյում անցկացվեց հայկական մշակույթի շաբաթ, որի ընթացքում տեղի ունեցան բազմաբնույթ միջոցառումներ` հայ և ճապոնացի արվեստագետների մասնակցությամբ։ Շաբաթը մեկնարկեց «Դայկանյամա Հիլսայդ տերաս» սրահների համալիրում, որտեղ Ճապոնիայի «Շոգակայ» միությունը ներկայացրեց հայաստանյան մոտիվներով ճապոնական գեղագրության արվեստը, ցուցադրվեցին հայազգի դիզայներ, նկարիչ Արև Պետրոսյանի և ճապոնացի գեղանկարիչ Մակոտո Մաեդայի աշխատանքները։ Շաբաթվա ընթացքում տեղի ունեցան Արաքս Մանսուրյանի մենահամերգը՝ ճապոնացի դաշնակահար Տակահիրո Ակիբայի նվագակցությամբ, ինչպես նաև հայ և ճապոնացի երաժիշտների՝ դասական երաժշտության համատեղ համերգներ: Միջոցառումների շրջանակում կայացան նաև հայկական և ճապոնական ֆիլմերի ցուցադրություններ։ Մշակույթի շաբաթը կազմակերպել էր Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը` Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA), համայնքային կառույցների, Կոմիտաս միության, «Գալերի Գինզա Իչոմե» և այլ ընկերությունների աջակցությամբ։

Նմանատիպ նյութեր