841 դիտում
22:00 19-05-2015
Հայկական մշակույթի շաբաթվա մեկնարկը Տոկիոյում
Մայիսի 19-ին Տոկիոյի «Դայկանյամա Հիլսայդ տերաս» միջոցառումների սրահում Ճապոնիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող ճապոնական կոմիտեի աջակցությամբ մեկնարկեց Հայկական մշակույթի շաբաթը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկավ Ճապոնիայում ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանը: Հյուրերին ներկայացնելով մշակութային շաբաթվա ընթացքում նախատեսված միջոցառումները՝ դեսպանը նշեց, որ Հայկական մշակույթի շաբաթը նպատակ ունի ճապոնացի հասարակությանն առավել ճանաչելի դարձնել Հայաստանը՝ իր պատմությամբ ու արվեստով: Նա գոհունակություն հայտնեց այն կապակցությամբ, որ միջոցառմանը հայկական մշակույթը ներկայացվում է ոչ միայն հայ, այլև ճապոնացի արվեստագետների աչքերով, ինչն արդեն իսկ հայ-ճապոնական մշակութային մերձեցման վկայություն է:
Մշակույթի շաբաթվա ընթացքում ցուցադրվելու են հայ և ճապոնացի ժամանակակից արվեստագետների աշխատանքներ, ինչպես նաև Տոկիոյի տեխնոլոգիայի համալսարանի պրոֆեսոր Սասանոյի և Վասեդա համալսարանի պրոֆեսոր Մորիի՝ հայկական եկեղեցիները պատկերող լուսանկարները` «Հայկական քրիստոնեական ճարտարապետությունը» և «Այցելելով աշխարհի հայկական եկեղեցիներ» խորագրերով: Առանձին սրահում կներկայացվեն «Կյոտոյի Սեյկա» համալսարանի պատվավոր պրոֆեսոր Նագաոկայի աշխատանքները, ով արդեն մի քանի տարի է Հայաստանում ճապոնական Տակու-հոն մեթոդով պատճենագրում է հայկական խաչքարերը: Կցուցադրվեն նաև հայ երեխաների մի քանի տասնյակ աշխատանքներ: Հայոց ցեղասպանության տարիներին միջազգային մամուլի անդրադարձերի առաջին էջերի պատկերներով ճապոնացի հասարակությանը կներկայացվի աշխարհի արձագանքն ու վերաբերմունքը Հայոց ցեղասպանությանը, կներառվեն նաև ճապոնական տպագիր նյութերի սակավաթիվ անդրադարձերը՝ հեղինակների կենսագրությամբ:
Մշակույթի շաբաթվա ընթացքում անցկացվելու են նաև Հայոց ցեղասպանությանը, ինչպես նաև հայ ճարտարապետության ավանդույթներին նվիրված դասախոսություններ ճապոնացի մասնագետների կողմից:
Նմանատիպ նյութեր
4624 դիտում
12:27 29-03-2016
Տոկիոյում հայկական մշակույթի շաբաթ է անցկացվել
8119 դիտում
22:40 15-05-2017
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայացել է արդեն ավանդական դարձած ամենամյա «Հայկական մշակույթի շաբաթ» միջոցառումը
Այս բաժնից
892 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
21115 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու
1165 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու