«Լիմոնադի ծառ» ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մարդիկ օգտագործում են Բաոբաբի բոլոր մասերը՝ բնափայտը, տերևը, կեղևը և պտուղները։
Ծառի կեղևից պատրաստում են կոշտ թելեր, պարաններ, ձկնորսական ցանցեր, գործվածքներ։
Մատղաշ տերևներն օգտագործում են սննդի մեջ՝ պատրաստում են սալաթ և ապուր։
Պտուղները չորացնում են, աղում և պատրաստում են լիմոնադ հիշեցնող զովացուցիչ ըմպելիք, որի պատճառով ծառը ստացել է իր երրորդ անունը՝ «լիմոնադի ծառ»։ Բաոբաբի պտուղներից, տերևներից և արմատներից պատրաստում են դեղամիջոցներ։