Փարիզում ահաբեկչության ենթադրյալ կազմակերպչի տանը Բրյուսելի օդանավակայանի քարտեզն են գտել
Հունաստանի մայրաքաղաք Աթենքի բնակարաններից մեկում, որտեղ 2015 թվականի հունվարին բնակվել է փարիզյան ահաբեկչությունների ենթադրյալ կասկածյալը Աբդելհամիդ Աբաուդը, ոստիկանությունը հայտնաբերել է համակարգիչ, կրիչ, որոնցում եղել է Բրյուսելի միջազգային օդանավակայանի քարտեզը: Այդ մասին տեղեկացնում է Ria Novosti-ն՝ հղում անելով Belga գործակալությանը:
Վերջինիս Բելգիայի դատախազությունում չի հաջողվել ստանալ տեղեկատվության հաստատումը:
Հիշեցնենք, որ Աբդելհամիդ Աբաուդը կասկածվում էր 2015 թվականի նոյեմբերի 13-ին Փարիզում իրականացված ահաբեկչությունների կազմակերպման մեջ: Աբաուդը և նրա զարմուհին սպանվել էին Սեն Դենիում կատարված հատուկ գործողության արդյունքում: Իսկ մարտի 22-ին Բրյուսելի օդանավակայանում ու մետրոյի կայարաններում հնչած պայթյունների հետևանքով զոհվել է 33, վիրավորվել 250-ից ավելի մարդ: Ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը: