Արմավիրի մարզի Շահումյան համայնքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում ոտնլվայի արարողություն և ի յիշատակ չարչարանաց խաչելության Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի (խավարման կարգ)
Արմավիրի մարզի Շահումյան համայնքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում այսօր Ավագ շաբաթվա եկեղեցական տոնացույցի համաձայն տեղի ունեցավ ոտնլվայի արարողություն և ի յիշատակ չարչարանաց խաչելության Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի (խավարման կարգ):
Արարողությանը ներկա էին համայքնի բնակչության մեծամասնությունը և հարակից գյուղերի հավատավոր հայորդիները :
Համայնքի թվով 12 երեխաներ բարձրացան սուրբ խորան և Շահումյան համայնքի հոգևոր հովիվ տեր Գեղարդ քահանա Ղաբաղյանի կողմից կատարվեց ոտնլվայի արարողությունը :