2530 դիտում
14:52 10-12-2016
Էդուարդ Շարմազանովը հարգանքի տուրք է մատուցել Ղրղզստանում Բռնաճնշումների զոհերի հիշատակի պանթեոնում
ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 10-ին ԱՊՀ ՄԽՎ պատվիրակության անդամների հետ Ղրղզստանում այցելել է Բռնաճնշումների զոհերի հիշատակի պանթեոն և հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին: Պատգամավորները կարևորել են անցյալի հանցագործությունների դատապարտումը, որպեսզի նորերը կանխվեն:
ԱԺ փոխնախագահը նշել է. «Այսօր` դեկտեմբերի 10-ին` մարդու իրավունքների պաշտպանության ՄԱԿ-ի հռչակագրի օրը, մենք գլուխ ենք խոնարհում բոլոր անմեղ զոհերի հիշատակի առջև: Ո՞վ, եթե ոչ մենք՝ խորհրդարանականներս, պետք է պայքարենք հանուն մարդու իրավունքների պաշտպանության ու ընդդեմ ոճրագործությունների: Իմ ժողովուրդը դարասկզբում Օսմանյան Թուրքիայում և դարավերջում Սումգայիթում ու Բաքվում դարձել է նման հանցագործության զոհ: Մարդու իրավունքների դաժան ոտնահարում էր ապրիլին Ադրբեջանի ագրեսիան ընդդեմ Արցախի: Այսօր մենք պարտավոր ենք մեր միասնական «ոչ»-ն ասելու այսօրվա բարբարոսներին: Դա է միակ ճշմարիտ հարգանքն այստեղ հուղարկավորված անմեղ զոհերի առջև»:
Նմանատիպ նյութեր
1133 դիտում
14:37 21-02-2015
Էդուարդ Շարմազանովը հարգանքի տուրք է մատուցել Վիեննան ազատագրած խորհրդային զինվորների հիշատակին
Այս բաժնից
1165 դիտում
22:59 30-01-2025
Նոր Նորքի 2-րդ զանգվածի «Վերածննդի այգին» բարեկարգվում է
751 դիտում
22:52 30-01-2025
Նիկոլ Փաշինյանը ցավակացել է Վաշինգտոնում ինքնաթիռի ու ուղղաթիռի մասնակցությամբ աղետի առիթով
1426 դիտում
22:40 30-01-2025
Դավիթ Խուդաթյանը գործուղվում է Ֆիլիպիններ