211652_close_icon
views-count55538 դիտում article-date 14:54 12-07-2017

Կողոպուտի դեպք Արարատի մարզում. Արշակ Սադոյանը կասկածվում է 750 հազար դրամ արժողությամբ մորթած խոզերին հափշտակելու մեջ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները որոնում են հուլիսի 6-ին Արարատի մարզում կողոպուտ կատարող կողոպտիչին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 18:00-ի սահմաններում ГАЗель մակնիշի ավտոմեքենայի վարորդը Նորաբաց գյուղի Նոր թաղամաս 1-ին փողոցի բնակիչ, 58-ամյա Ղազար Սողոմոնյանից գնել է 6 հատ խոզ, այնուհետև խնդրել Ղ. Սողոմոնյանին, որպեսզի խոզերը մորթեն և բարձեն իր ГАЗель-ը, որից հետո, մինչ Ղազարը դանակն ու կացինը կմաքրեր՝ կողոպտիչը, առանց 750 հազար դրամ գումարը վճարելու, դիմել է փախուստի: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ղ. Սողոմոնյանին կողոպտիչը ներկայացել է Արշակ Սադոյան անվամբ: Մասիսի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ –հետախուզական միջոցառումներ՝ Ա. Սադոյանին հայտնաբերելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր