211652_close_icon
views-count1349 դիտում article-date 16:25 13-05-2014

Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Սվետլանա Գրիգորյանի մահվան կապակցությամբ

ԱԺ նախագահի ուղերձում ասվում է. «Խորապես վշտացած եմ ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի Սվետլանա Գրիգորյանի մահվան կապակցությամբ: Տաղանդավոր դերասանուհու կերտած կատակերգական կերպարներն ու խաղացած դերերը տպավորիչ ու անկեղծ էին, լեցուն դրական էներգիայով: Սվետլանա Գրիգորյանի բեմական արվեստը չընդհատվող կապ էր հանդիսատեսի հետ, պարզ ու անպաճույճ երկխոսություն՝ համեմված մշտապես կենդանի հումորով ու ծիծաղով: Այդպիսին էլ նա կմնա մեր հիշողության մեջ՝ հայկական թատերարվեստում եւ մշակույթում թողած իր յուրօրինակ հետքով: Անկեղծորեն ցավակցում եմ Սվետլանա Գրիգորյանի հարազատներին ու նրա արվեստի մեծաթիվ երկրպագուներին եւ կիսում նրանց վիշտը»:

Նմանատիպ նյութեր