44714 դիտում
18:54 25-09-2018
Երևանի ՃՈ ծառայողները իրականացրեցին «Իմ փայտիկը քո փայտիկին վնաս չէ» օպերացիան. թանկարժեք ավտոմեքենաները տեղափոխվեցին Երևանի «գաի պլաշչադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ սեպտեմբերի 24-ին, Երևանի ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել մեկ տասնյակից ավելի տրանսպորտային միջոց, որոնց վարորդները կատարել են ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենաները հիմնականում Range Rover, BMW, Mercedes, Toyota մակնիշի են:
Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը և ցանկացած օրինախախտ վարորդ, անկախ զբաղեցրած դիրքից ու պաշտոնից ենթարկվելու է վարչական պատասխանատվության, անհրաժեշտության դեպքում էլ մեքենաները տեղափոխվելու են ՃՈ պահպանվող հատուկ տարածքներ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
Նմանատիպ նյութեր
12598 դիտում
11:15 20-03-2016
Օրինախախտ վարորդների թանկարժեք ավտոմեքենաները տեղափոխվեցին «գաի պլաշչադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
9657 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին