58539 դիտում
11:48 17-05-2017
Երևանի ՃՈ պետի կարգադրությամբ մի շարք օրինախախտ վարորդների թանկարժեք ավտոմեքենաներ խախտումներ թույլ տալու համար տեղափոխվեցին «գաի պլաշչադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մայիսի 16-ին, Երևանի Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության փոխգնդապետ Արման Հակոբյանի կարգադրությամբ Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել 39 ավտոմեքենա, որոնց վարորդները, ովքեր հիմնականում եղել են 20-25 տարեկան երիտասարդներ, չարամտորեն խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները, իրենց մոտ չեն ունեցել վարորդական իրավունքի վկայականներ, մեքենաների վրա տեղադրել են գերձայնային ազդանշաններ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բոլոր վարորդների նկատմամբ կազմվել են վարչական ակտեր և ենթարկվել են վարչական պատասխանատվության։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված գործողությունները Երևանի ՃՈ պետի կարգադրությամբ կատարել են վերջերս ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի որոշմամբ ստեղծված ճանապարհային ոստիկանության հետախուզման հատուկ խմբի ծառայողները։ ՃՈ-ն շարունակելու է ուժեղացված ծառայությոնը և ցանկացած օրինախախտ վարորդ ենթարկվելու է վարչական պատասխանատվության, իսկ մեքենաներն էլ տեղափոխվելու են ՃՈ պահպանվող հատուկ տարածքներ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
47994 դիտում
17:31 02-06-2017
Երևանի Գաի պետի կարգադրությամբ «Հենզելն ու Գրետելը» տեղափոխվեցին «գաի պլաշչադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
12661 դիտում
11:15 20-03-2016
Օրինախախտ վարորդների թանկարժեք ավտոմեքենաները տեղափոխվեցին «գաի պլաշչադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
13193 դիտում
09:31 26-12-2024
Ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Chrysler»-ը, «BMW»-ն և «Toyota»-ն․ օպերատիվ են գործել պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ