Ստամբուլի կենտրոնում պայթյուն է որոտացել. կան վիրավորներ
Ստամբուլի կենտրոնում պայթյուն է որոտացել ուսանողների տեղափոխող միկրոավտոբուսի մեջ: Այս մասին հայտնում է TACC-ը:
Պայթյունի հետևանքով կա 5 վիրավոր, որոնցից 2-ի վիճակը գնահատվում է ծանր:
Պայթյունի պատճառները դեռևս պարզ չեն, չի բացառվում նաև ահաբեկչության վարկածը՝ ինքնաշեն պայթուցիկի միջոցով:
Տարածքն այս պահին շրջապատված է ոստիկանության հատուկջոկատայինների կողմից:
Որոշ տեղական լրատվամիջոցներ հայտնում են 7 վիրավորի մասին: