211652_close_icon
views-count1499 դիտում article-date 10:23 16-03-2016

Օսկանյանը դեռ չի որոշել իր կուսակցության անունը. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Աժ պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանր հայտարարել է կուսակցություն ստեղծելու իր որոշման մասին, արդեն մի քանի օր է՝ նա այդ մասին խոսում է լրատվամիջոցներով։ Միայն թե, ուշագրավ է այն հանգամանքը, որ Օսկանյանը դեռ չի որոշել իր ապագա կուսակցության անունը։ Համենայն դեպս, այս օրերին, ինչպես պնդում են «ՉԻ» աղբյուրները, նա Աժ պատգամավորների հետ մասնավոր զրույցներում խոստովանել է, որ դեռ մտածում է կուսակցության անվան շուրջ, այլապես՝ վաղուց փաստաթղթերը ներկայացրած կլիներ պետական ռեգիստր՝ գրանցման»։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր