1775 դիտում
09:00 20-08-2015
Օսկանյանը դադարեցրել է կուսակցություն ստեղծելու գործընթացը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդը» գրում է. «Օրերս տեղի ունեցած մի պաշտոնական ընդունելության ժամանակ, որին մասնակցել են ԱԺ պատգամավորներ և Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը, վերջինիս և ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանի միջև բավական ուշագրավ զրույց է տեղի ունեցել: Դեսպանը պատգամավորից հետաքրքրվել է, թե նոր կուսակցություն հիմնելու վերաբերյալ նրա ծրագրերն ի՞նչ փուլում են, ինչին ի պատասխան Օսկանյանն ասել է, որ ինքն այդ գործընթացը դադարեցրել է, նաև համոզվել է՝ նոր կուսակցություն ստեղծելը անիրագործելի ծրագիր է և անիմաստ:
Սակայն այս երկխոսության ողջ հմայքն այն է եղել, որ Օսկանյանը փաստացի այնպես է դեսպանի հարցին պատասխանել, որ բոլորն այն լսեն: Հասկանալի է, որ Օսկանյանի խոսքն առավել շատ հասցեագրված է եղել իր կուսակիցներին, քանի որ փետրվարյան հայտնի դեպքերից հետո նրա և ԲՀԿ-ում մնացածների միջև կարելի է ասել, որ կապը կտրվել էր: Հետագայում այդ խզումը առավել տեսանելիդարձավ, երբ հայտնի դարձավ, որ Օսկանյանը մտմտում է նոր կուսակցություն հիմնել: Բայց ինչպես երևում է՝ նա այդ գաղափարից հրաժարվել է և ամենայն հավանականությամբ իր գործունեությունը կշարունակի հենց ԲՀԿ-ի շրջանակներում»:
Նմանատիպ նյութեր
1852 դիտում
09:36 09-02-2016
Ի՞նչ կուսակցություն է ստեղծելու Վարդան Օսկանյանը. «Ժամանակ»
2111 դիտում
08:19 10-07-2015
Վարդան Օսկանյանը նոր կուսակցություն է ստեղծում. «Ժամանակ»
Այս բաժնից
1477 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»
646 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1036 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»