211652_close_icon
views-count6152 դիտում article-date 16:11 17-03-2016

Բակո Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Ասկերանի շրջանի հոգեւոր հովվի ընտանիքին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 17-ին ցավակցական ուղերձ է հղել Ասկերանի շրջանի հոգեւոր հովիվ Էմանուել քահանա Վարդանյանի ընտանիքին: Ուղերձում ասված է. «Խոր ցավով տեղեկացա Ասկերանի շրջանի հոգեւոր հովիվ Էմանուել քահանա Վարդանյանի մահվան մասին: Նա եղել է Արցախի այն նվիրյալներից մեկը, ով անձնվիրաբար ծառայել է մեր ժողովրդին` իր գործունեությամբ մեծապես նպաստելով մեր երկրում հոգեւոր եւ ազգային արժեքների պահպանման ու զարգացման, քրիստոնեական հավատքի ամրապնդման սուրբ գործին: Նրա անունն ու հիշատակը միշտ վառ կմնան սերունդների հիշողության մեջ: Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին, մեր հավատավոր ժողովրդին անդառնալի կորստի կապակցությամբ եւ մաղթում արիություն ու ոգու կորով»:

Նմանատիպ նյութեր