Ինչպե՞ս է ավարտվել 2 զինծառայողների վեճը, երբ Արտակը պատահաբար տրորել է Ռոբերտի ոտքը
Ռոբերտ Փանոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ Ն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, կոչումով՝ շարքային, վաշտի զորանոցում համածառայակից, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արտակ Սամվելի Սարգսյանի կողմից անզգուշությամբ իր ոտքը տրորելու պատճառով վիճաբանության մեջ է մտել նրա հետ, որի ընթացքում բռնի գործողություն կատարելով` աջ ձեռքի բռունցքով հարվածել է Արտակ Սարգսյանի ձախ աչքի շրջանին` վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք` ձախ ստորին կոպի շրջանի արյունազեղման ձևով:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: