6311 դիտում
14:17 05-01-2016
Հիվանդասենյակում բուժվող զինծառայողների վեճը ավարտվել է ծեծով
20-ամյա Էդգար Հայկի Անդրեասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գտնվելով Վանաձորի կայազորային զինհոսպիտալում ստացիոնար բուժման մեջ, թիվ 6 հիվանդասենյակում հայհոյանքներ է տվել զինհոսպիտալում ստացիոնար բուժման մեջ գտնվող, ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային ծառայող Գոռ Սերոբյանի հասցեին՝ անպարկեշտ ձևով ստորացնելով նրա պատիվն ու արժանապատվությունը:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 360 հոդվածի 1-ին մասով: 19-ամյա Գոռ Սերոբյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա վիճաբանել է Էդգար Անդրեասյանի հետ և բռնություն է գործադրել նրա նկատմամբ, գլխով հարվածել է նրա դեմքին՝ առողջությանը պատճառելով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:
Նրա դեմ էլ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: Խափանման միջոց ընտրվել է հրամանատարության հսկողության հանձնելը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
2872 դիտում
17:00 17-03-2016
Ինչպե՞ս է ավարտվել 2 զինծառայողների վեճը, երբ Արտակը պատահաբար տրորել է Ռոբերտի ոտքը
1444 դիտում
12:45 29-10-2014
Վիճաբանությունը Հանքավանում ավարտվել էր ծեծով
1884 դիտում
16:37 29-10-2014
Վիճաբանությունը Հանքավանում ավարտվել էր ծեծով
Այս բաժնից
979 դիտում
23:00 31-01-2025
Քրեակատարողական ծառայության պետն ընդունել է հասարակական դիտորդների խմբի անդամներին
1087 դիտում
22:33 31-01-2025
ՊԵԿ նախագահը իրանական պատվիրակության հետ քննարկել է հայ-իրանական սահմանի մաքսային ընթացակարգերը
1723 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am