1868 դիտում
11:58 16-03-2016
Վիետնամի պատերազմի ժամանակ ամերիկացի զինվորները սպանեցին մոտ 350 վիետնամցի խաղաղ բնակիչների
Վիետնամյան պատերազմը սկսվեց 1964 թ. օգոստոսի 2-ին Տոնկինյան ծոցում տեղի ունեցած պատահարի պատճառով։
Վիետնամի Ժողովրդավարական Հանրապետության նավերը կրակ բացեցին ամերիկյան ականակիրների վրա, որոնք օգնություն էին ցույց տալիս հարավվիետնամական զորքերին ընդդեմ ապստամբների։ Հյուսիսային Վիետնամը (ՎԺՀ) ստացավ սոցիալիստական պետությունների օժանդակությունը (ԽՍՀՄ, Չինաստան, ԿԺԴՀ և այլն), իսկ Հարավային Վիետնամը՝ ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի, Թաիլանդի և այլն։ Այս պատերազմը ԱՄՆ-ի համար ծանր փորձություն եղավ։
Երկիրը ցնցվեց հակապատերազմյան ցույցերով։ Այդ ժամանակ Վիետնամում ԱՄՆ-ը բավականին մեծ կորուստներ ունցավ։ 1973թ. հունվարի 27-ին կնքվեց Փարիզյան խաղաղության համաձայնագիրը, որի համաձայն ամերիկյան զորքերը պետք է լքեին Վիետնամը։
Երկու ամիս անց ամերիկյան զորքերը արդեն լքել էին Վիետնամը։
Դրանից հետո բախումները Հյուսիսի և Հարավի միջև շարունակվեցին։
Հետզհետե Հարավային Վիետնամի հյուսիսային նահանգները սկսեցին անցնել ՎԺՀ-ի իշխանության տակ։ Համոզվելով, որ ԱՄՆ չի պատրաստվում կրկին պատերազմի մեջ մտնել, 1975 թվականին Հանոյը վերջնական հարված հասցրեց Սայգոնին։
Այս պատերազմը ցնցեց ամերիկյան հասարակությանը և բերեց խոշոր բարեփոխումների։
Հետպատերազմյան ճգնաժամը շարունակվեց ևս 10 տարի։
Նրան փոխարինեց Աֆղանական ճգնաժամը։
Նմանատիպ նյութեր
4478 դիտում
21:20 16-03-2017
Ամերիկացի զինվորները սպանեցին մոտ 350 վիետնամցի խաղաղ բնակիչների․ Պատմության այս օրը
6307 դիտում
22:23 25-05-2014
Վիետնամցի տղամարդը 5 տարի շարունակ ապրում է մահացած կնոջ հետ
Այս բաժնից
823 դիտում
10:12 19-01-2025
Զանգվածային անկարգություններ ադրբեջանական Իմիշլիում
889 դիտում
22:54 18-01-2025
Թրամփը մտադիր է կրիպտոարժույթը ազգային առաջնահերթություն սահմանել․ Bloomberg