3735 դիտում
20:28 12-03-2016
Ավելի քան 8 ավագ դպրոցների XI-XII դասարանների աշակերտներ այսօր այցելեցին Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնած ճանաչողական շրջայցի նպատակը ապագա դիմորդների մասնագիտական կողմնորոշմանն աջակցելն էր:
Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դեկանի, ամբիոնի վարիչների, դասախոսների, ասպիրանտների և ուսանողների հետ հանդիպման ընթացքում աշակերտները ծանոթացան ոչ միայն ֆակուլտետի պատմությանն ու գործունեությանը, այլև ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները:
Հանդիպման սկզբում Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դեկան Արթուր Սահակյանը, ողջունելով աշակերտներին, հույս հայտնեց, որ հանդիպումից հետո շատերը կցանկանան ընդունվել իրենց ֆակուլտետ:
Արթուր Սահակյանը աշակերտներին ներկայացրեց ԵՊՀ հիմնադրման և ֆակուլտետի կայացման պատմությունը. «Հայ հասարակության մեջ կան արժեքներ, որոնք մեծապես ազդել են դրա կայացմանը: Այդ արժեքներից է նաև Մայր բուհը, որն իր մեկդարյա գոյության ընթացքում կրթել և դաստիարակել է հազարավոր ուսանողների»:
Ապագա ուսանողներին ողջունեցին նաև ֆակուլտետի ամբիոնների վարիչները, ասպիրանտներ, ինչպես նաև ուսանողներ, ովքեր արժանացել են «Լավագույն ուսանող» կոչմանը: Ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ, ասպիրանտ Հասմիկ Մկոյանը ծանոթացրեց ֆակուլտետում գործող ուսանողական կառույցներին և դրանց գործունեությանը: 4-րդ կուրսի ուսանող Դավիթ Շահնազարյանն էլ աշակերտներին ներկայացրեց մաթեմատիկայի կիրառությունները կյանքի տարբեր ոլորտներում:
Երևանի համար 195 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Մանե Պողոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ որոշել է մաթեմատիկայի գծով շարունակել, և այս հանդիպումն էլ բազմաթիվ օգտակար տեղեկություններ ու իրենց հուզող հարցերի պատասխանները տվեց:
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժնի աշխատակցուհի Սաթենիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ նմանաբնույթ միջոցառումները շարունակական են լինելու:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1207 դիտում
21:59 22-12-2024
Գյումրիում վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
1171 դիտում
17:10 22-12-2024
Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
1000 դիտում
14:39 22-12-2024
Տիգրան Մկրտչյանը ներկա է գտնվել Հունաստանի ռազմական ակադեմիայի սաների երդման հանդիսավոր արարողությանը