Սնոուդենը հայտարարել է, որ ցանկանում է վերադառնալ ԱՄՆ
ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակիղ Էդվարդ Սնոուդենը հայտարարել է, որ շատ է ցանկանում վերադառնալ հայրենիք՝ Միացյալ Նահանգներ, հաղորդում է Ria Novosti-ն:
Նա նշել է, որ մտադիր է անկախ իր բնակության վայրից, շարունակել իր գործունեությունը:
«Կարևոր չէ, թե ներկա պահին անձնապես ինձ հետ ինչ էկատարվում: Ես հաշտվել եմ դրա հետ և երբեք Ռուսաստանը չեմ ընտրել՝ ապաստանելու համար և կցանկանայի վերադառնալ իմ երկիրը»,-ասել է նա՝ հավելելով, որ սպասելիս է եղել վատթարագույնին:
Նշենք, որ ավելի վաղ նա հայտմել էր, որ պատրաստ է վերադառնալ ԱՄՆ և կանգնել դատարանի առաջ, եթե իշխանություններն ապահովեն արդար դատավարություն: