Ազգային ժողովի տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի` հարկային բազայի ընդլայնման վերաբերյալ հայտարարության կապակցությամբ մեջբերեց իր սիրած խոսքը` «չխառնել անձն ու տանձը»: Ըստ Վարդան Այվազյանի` «բացարձակապես կապ չունի անձը տանձի հետ»:
Այլ խոսքով, խոսել ոչ թե խոշոր հարկատուների չարաշահումների մասին, այլ բոլորի, ընդհանուր դաշտի, մանավանդ որ, ըստ իրեն, խոշորը շատ է անում, փոքրը՝ քիչ:
Վ. Այվազյանը մեկնաբանեց Ֆինանսների նախարարի ասածը՝ ասելով. «Գագիկ Խաչատրյանն ի՞նչ է ասում, ասում է, որ մենք պետք է ավելացնենք մեր հարկային բազան, իսկ աշխարհքի ցանկացած երկիր ցանկանում է, որ հարկային բազան ավելացնենք: Այսինքն` 1 հարկ տվողի փոխարեն ունենանք մի միլիոն հատ հարկ տվող»:
Ինքը` Վարդան Այվազյանը, դրական է վերաբեվում նախաձեռնությանը՝ ասելով, որ երկրում ինչքան շատ հարկ վճարող լինի, այնքան լավ: