Տանձենու պտուղներն օգտագործվում են թարմ և վերամշակված վիճակում։
Տանձենու բնափայտը շատ արժեքավոր է, ժամանակի ընթացքում ստանում է մուգ շագանակագույն սաթի երանգ։ Եվրոպայում հայտնի է Շվեյցարիայում պատրաստվող տանձի դոշաբը։
Տանձի չիրը օգտակար է ստամոքսի համար։ Ամուր տանձն օժտված է չորացնող հատկությամբ։ Տանձը քայքայում է երիկամների քարերը։
Տանձենին հնագույն բույս է։ Հնդավորների մեջ զբաղեցնում է 2-րդ տեղը խնձորենուց հետո։ Տանձենու մասին հիշատակել է Ագաթանգեղոսը (5-րդ դար)։