4989 դիտում
09:41 12-02-2016
Փակվել է Վարդան Այվազյանի եղբորը պատկանող գազալցակայանը. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. ««Իրավունքի» տեղեկություններով՝ Չարենցավան քաղաքում փակվել է ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանի եղբոր՝ Գագիկ Այվազյանին պատկանող գազալցակայանը։ Ըստ շրջանառվող լուրերի՝ գազալցակայանի փակման պատճառը պատկան մարմինների հայտնաբերած խախտումներն են։ Թե երբ նորից կգործի գազալցակայանը, ոչ ոք չգիտի, սակայն փաստ է գազալցակայաններում ստուգումները շարունակական բնույթ կունենան։
Գ. Այվազյանը նախկինում աշխատում էր ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում։ Նա եղել է Չարենցավանի տարածքային ստորաբաժանման ղեկավարը։ Սակայն, ըստ լուրերի, Գագիկ Այվազյանն արդեն մեկ տարի է, որ այնտեղ չի աշխատում։ «Գազպրոմ Արմենիա» ընկերության՝ գլխավոր մեխանիկ դառնալու Այվազյանի փորձը նախորդ տարի ևս ձախողվել է»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
10777 դիտում
10:28 28-12-2016
Վարդան Այվազյանի եղբոր գազալցակայանը, համապատասխանելով չափանիշներին, շարունակում է ծառայություն մատուցել. «Իրավունք»
3166 դիտում
11:59 25-09-2014
«Ռ.Վ գազ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանը դարձել է երկու ազատամարտիկների ընտանիքների կռվախնձոր. Ժողովուրդ
Այս բաժնից
1246 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»
1090 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»