Թուրքիան կարող է սեփականաշնորհել Ուկրաինայի ածխի հանքերը
Թուրքիա կատարած այցի ժամանակ Ուկրաինայի էներգետիկայի և ածխային արդյունաբերության նախարար Վլադիմիր Դեմչիշինը բանակցություններ է վարել իր գործընկեր Բերաք Ալբայրաքի հետ, հաղորդում է gazeta.ru-ն:
Հանդիպմանը քննարկվել են համատեղ ծրագրեր, որոնք վերաբերում են Ուկրաինային իրանական գազի մատակարարմանը, Թուրքիայում գազի պահուստների շինարարությանը, ինչպես նաև ատոմային էներգետիկաի ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր:
Թուրք նախարարը հայտնել է, որ Թուրքիան հետաքրքրված է Ուկրաինայի էներգետիկ ակտիվների սեփականաշնորհման գործընթացով, մասնավորապես՝ ածխային արդյունաբերության: