ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում հաստատվեց նախագիծը, որով առաջարկվում է ավտոմեքենաների համարանիշներում օգտագործել G և X տառերը, որոնք մեծ պահանջարկ ունեն:
Հիշեցնենք, որ 2007 թվականի հուլիսի 19-ի որոշման հավելվածի համաձայն` օգտագործվում են միայն «A», «C», «D», «F», «L», «M», «N», «O», «P», «Q», «R», «S», «T», «U», «V» և «Z» տառերը:
Նախագիծը ներկայացնող փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանից վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց, թե այս տարի այդ պետհամարանիշների վաճառքից որքան գումար է ստացվել: Եղիազարյանը կոնկրետ պատասխան չտվեց՝ նշելով, թե ձեռքի տակ թվային տվյալներ չկան, միայն ասաց, որ 2015-ին այս մասով պետական տուրքերը բավականին մեծ գումար են կազմել:
«Մի հատ հանեք, նայեք` ինչքան փող է եկել բյուջե»,- կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հանձնարարեց Հովիկ Աբրահամյանը: