Վենեսուելան ամերիկյան պատժամիջոցների երկարաձգումից հետո հետ է կանչել իր դեսպանին
Վենեսուեալայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ Կարակասը հետ է կանչում ԱՄՆ-ում իր դեսպանին պատժամիջոցները երկարաձգելու մասին ամերիկյան իշխանությունների որոշումից հետո, հաղորդում է Ria Novosti-ն:
Տեղական հեռուստաալիքին տված հարցազրույցում Մադուրոն ասել է. «Հերի՛ք է մեծամտությանը: Եթե ԱՄՆ-ն չի ցանկանում մեզ հետ գործ ունենալ, ապա ինչո՞ւ է մեզ պետք դեսպան»:
Ավելի վաղ Վենեսուելայի ԱԳ նախարար Դելսի Ռոդրիգեսը հայտնել է, որ իր երկրի կառավարությունը որոշում է կայացրել ԱՄՆ-ի նկատմամբ պատժամիջոցների պատճառով ամբողջապես վերանայել իր դիրքորոշումը: Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ևս 1 տարով երկարաձգել է պատժամիջոցները Վենեսուելայի դեմ: