2337 դիտում
09:13 23-04-2015
Թուրքիան հետ է կանչել իր դեսպանին Ավստրիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հետո
Թուրքիան հետ է կանչել Վիեննայում իր դեսպան Հասան Գեգյուշին այն բանից հետո, երբ ավստրիական խորհրդարանը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հաղորդել է NTV հեռուստաալիքը:
Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ ասված է. «Նրանք պետք է իմանան, որ Թուրքիան և թուրք ժողովուրդը չեն մոռանալու այդ բամբասանքը: Ավստրիայի խորհրդարանը ոչ մի իրավունք չունի մեղադրելու թուրք ժողովրդին»:
Հիշեցնենք,որ երեկ Ավստրիայի խորհրդարանը գումարված 25-րդ նստաշրջանի 68-րդ լիագումար նիստի ընթացքում, ճանաչեց և դատապարտեց Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը: Ելույթով հանդես էր եկել շ Ավստրիայի Ազգային խորհրդի նախագահ տիկին Դորիս Բուրեսը, ով, մասնավորապես նշեց, որ 1915 թվականի ապրիլի 24-ին Օսմանյան կայսրությունում հայ մտավորականության և առաջնորդների ձերբակալմամբ սկիզբ առած տեղահանությունների և հալածանքների քաղաքականությունը ավարտվեց հայերի ցեղասպանությամբ: 20-րդ դարի պատմության մշակումը նախընթաց տասնամյակներում մեծ առաջընթաց է արձանագրել: Պատմական մեղսակցության ընդունումը նախապայման է հետևողական հաշտեցման: Այս գիտակցությամբ և նպատակ ունենալով սատարել Հայաստանի և Թուրքիայի հաշտեցմանը Ավստրիայի խորհրդարանում ներկայացված բոլոր 6 խորհրդարանական խմբակցությունների նախագահները համատեղ հայտարարություն են ընդունել Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրագործված ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ: Ավստրիայի խորհրդարանի նախագահի ելույթից հետո ընդունվեց հայտարարության տեքստը, որից հետո խորհրդարանը 1 րոպե լռությամբ հարգեց ցեղասպանությանը զոհ գնացած 1 և կես միլիոն հայերի հիշատակը:
Նմանատիպ նյութեր
2432 դիտում
22:10 07-05-2015
Թուրքիան հետ է կանչել Լյուքսեմբուրգում իր դեսպանին` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պատճառով
1760 դիտում
09:01 24-04-2021
Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց առավել կարևոր է Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանելը. «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1432 դիտում
17:04 02-02-2025
Թուրքիան պատրաստ է ընդունել Գազայում ազատ արձակված պաղեստինցի բանտարկյալներին
1252 դիտում
15:21 02-02-2025
Սիրիայի նորանշանակ նախագահն առաջին արտասահմանյան այցը կատարել է Սաուդյան Արաբիա
1657 դիտում
14:53 02-02-2025
Ղազախստանի դեսպանը հայտարարել է, որ դեպի բաց ջրեր ամենաանվտանգ ճանապարհը Իրանի երկաթուղային միջանցքն է