211652_close_icon
views-count6041 դիտում article-date 16:50 08-03-2016

Կադրային ջարդ Հայաստանի հավաքականում. Armsport.am

Մարտի 6-ին «Հանրապետական» մարզադաշտում ստուգողական հանդիպում անցկացրին Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականները, որի ավարտից հետո լրագրողները չկարողացան հարցեր ուղղել մարզիչներին: Իսկ հարցերը բավական շատ էին, բայց հետխաղյա ասուլիս տեղի չունեցավ: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը, ով նաև գլխավորում է «Արարատը», առաջնության հանդիպումներից հետո պատասխանում է միայն ակումբին վերաբերվող հարցերին, իսկ ահա հավաքականի վերաբերյալ նա խուսափում է խոսել, ինչի իրավունք ունի, քանի որ առաջնության խաղի օրը նա առաջին հերթին «Արարատի» մարզիչն է: Միաժամանակ, Սուքիասյանը ազգային թիմի հավաքների ընթացքում պետք է խոսի նաև հավաքականից, ինչը վերջին շրջանում տեղի չի ունենում: Կարելի է ենթադրել, որ պատճառներից մեկն այն է, որ հավաքականում սկսվել են անհասկանալի կադրային փոփոխությունները, որոնք մարզչի ցանկությամբ չեն կատարվում: Լավատեղյակ աղբյուրներից Armsport.am-ին հայտնէ դարձել, որ Վարուժան Սուքիասյանը հրահանգ է ստացել հավաքական չհրավիրել հիմնական դարպասապահ Գևորգ Կասպարովին, պաշտպան Ռոբերտ Արզումանյանին և հարձակվող Յուրա Մովսիսյանին: Մանրամասները` [url=http://www.armsport.am/hy/news/2016/03/08/%D4%BF%D5%A1%D5%A4%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%BB%D5%A1%D6%80%D5%A4/690665]Armsport.am[/url]-ում

Նմանատիպ նյութեր