211652_close_icon
views-count30351 դիտում article-date 10:38 08-03-2016

Ողբերգական դեպք Մասիս քաղաքում. դաշտում հայտնաբերվել է ամբողջովին մոխրացած 79-ամյա ծերունու դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:40-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի Մասիս Կայարանին հարակից դաշտում ամբողջովին այրված դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է ժամանել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ Մասիսի ոստիկանապետ Արտակ Ղազարյանի և բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Մասիսի հրշեջ-փրկարարական թիվ 27 ջոկատը՝ ջոկատի հրամանատարի տեղակալ Աղասի Հովհաննիսյանի և Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Զորիկ Մարգարյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև դի տեղափոխող բրիգադը: Դեպքի մասին Մասիսի ոստիկանությունից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից օպերատիվորեն ժամանել է քննչական խումբը՝ քննչական բաժնի պետ Սամվել Անդրեասյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ քննիչ Կարեն Իսրայելյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ այրված դին հանդիսանում էր Մասիս կայարանի 19 շենքի բնակիչ, 79-ամյա Նորիկ Վարդանյանը, ով երեկվանից ոստիկանության Մասիսի բաժնի կողմից որոնվում էր որպես անհայտ կորած: Երեկվանից Մասիսի ոստիկաններն ամբողջ քաղաքում ու Արարատի մարզում որոնողական աշխատանքների արդյունքում Ն. Վարդանյանի կողմից օգտագործվող տարածքում հայտնաբերում են նրա մոխրացած դին: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ տարածքն ամբողջովին եղել է վառված և, հավանաբար ծերունին գարնանային աշխատանքներ կատարելու նպատակով այրել է չոր խոտը, ինչը, ցավոք, ողբերգական ավարտ է ունեցել: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր