211652_close_icon
views-count8591 դիտում article-date 21:57 09-01-2015

Ողբերգական դեպք՝ Սևան քաղաքում. հրշեջները բնակարանում հայտնաբերել են 80-ամյա ծերունու կիսամոխրացած դին

Այսօր՝ հունվարի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում Ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ հրշեջները հրդեհի կանչով մեկնելով Սևան քաղաքի Սարգիս Սևանեցի փողոցի 23 շենքի 12 բնակարան՝ կրակը մարելուց հետո ննջարանում հայտնաբերել են տղամարդու կիսայրված դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը քրեական հետախուզության բաժանմունքի օպեր-լիազոր՝ Խաչիկ Մկրտչյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ մահացածը հանդիսանում է նույն հասցեի բնակիչ՝ 80-ամյա Վոլոդյա Հախվերդյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, նա բնակվում էր միայնակ, նրա հարազատները գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում: Այս պահին նշված վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզի քննչական վարչության աշխատակիցները՝ քննիչ Դավիթ Շահբազյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր