1929 թվականի այս օրը ծնվել է Էդգար Էլբակյանը
                        ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ պետական մրցանակակիր Էդգար Էլբակյանը ծնվել է 1929 թվականի մարտի 7-ին:
1950թ. ավարտել է Երևանի Թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ 
1950-1961թթ. Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան։ 
1961-1988թթ. Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասան։ Էդգար Էլբակյանի անունը կրում է դրամայի և կոմեդիայի թատրոնը Երևանում։ 
Դերասան Արմեն Էլբակյանի հայրն է, Էդգար Էլբակյան կրտսերի և Լիլի Էլբակյանի պապը։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

