11080 դիտում
21:51 23-11-2019
Լրագրող Էդգար Էլբակյանը կիսվել է Ադրբեջան կատարած այցի տպավորություններով
Լրագրող Էդգար Էլբակյանը, որը մի խումբ գործընկերների հետ այցելել էր Ադրբեջան, իր ֆեյսբուքյան էջում կիսվել է հարևան երկիր կատարած այցի տպավորություններով:
«… ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը պատասխանատվություն չի կրում մասնակիցների անվտանգության համար։ Անվտանգությունն ապահովելու են կողմերը…»։ Ստորագրելով սույն դրույթը պարունակող կանոնակարգի տակ՝ նոյեմբերի 17-ին լրագրողների փոխանակման այցով մեկնել եմ Ադրբեջան։ Մնացյալ 4 օրերին իմ և գործընկերներիս անվտանգությունը հոգալու էր մի երկիր, որի հետ հայկական պետություններն ունեն տասնամյակներ շարունակվող անվտանգային հակամարտություն։
• Ծրագիրը նախապատրաստվել և կյանքի է կոչվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի համակարգմամբ ՀՀ, ԱՀ և Ադրբեջանի համապատասխան գերատեսչությունների ներգրավմամբ՝ հիմքում ունենալով դեռ 2019 թ. մարտին ՀՀ և ԱՀ ղեկավարների ձեռք բերած համաձայնությունը։ Ես ներկայացնում էի արցախյան կողմը՝ որպես Արցախի հանրային հեռուստատեսությունի հեռուստամեկնաբան։
• Այցելության ընթացքում եղանք Բաքու, Ղուբա և Գանձակ (Գյանջա) քաղաքներում, հանդիպեցինք մամուլի, հասարակական սեկտորի ներկայացուցիչների հետ, եղանք ամենատարբեր դիտարժան և ուշագրավ վայրերում։ Խիստ տպավորիչ էր վերադարձի ճանապարհը՝ Բաքվից գնացքով դեպի Գանձակ, իսկ այնտեղից՝ մեքենայով Ղազախով դեպի վրացական սահման․ թե՛ ուղևորության այս հատվածը, թե՛ առհասարակ ամբողջ քառօրյակը հետազոտական և քննական տեսանկյուններից ահռելի նյութ են տվել՝ ինչպես մարդաբանական-ազգագրական, այնպես էլ սոսկ ճանաչողական առումով։ Մոտակա օրերին հանդես կգամ ավելի մանրամասն մամուլի հրապարակումներով՝ անդրադառնալով այցի մանրամասներին։
•Այս լուսանկարում Բաքվի հին քաղաքում եմ (İçəri şəhər)՝ հայտնի «Աղջկա բերդ» աշտարակի առաջ (12-րդ դար)։
Հ.Գ. Հավատացնում եմ ձեզ՝ հայոց պետությունը տեղ ու գոյության հեռանկար չէր ունենա տարածաշրջանային քարտեզի վրա, եթե մենք տանուլ տայինք 1990-ականների պատերազմը։ Խիստ դրական, արդյունավետ ու ջերմ մթնոլորտում անցած մեր ուղևորությունը մի վերջնական անգամ համոզեց ինձ դրանում»:
Նմանատիպ նյութեր
2906 դիտում
09:09 07-03-2016
1929 թվականի այս օրը ծնվել է Էդգար Էլբակյանը
3419 դիտում
17:27 04-12-2019
Փաշինյանը հերքում է Արցախ իր այցի և Լավրովի՝ Ադրբեջան այցի միջև կապը
1465 դիտում
14:32 23-08-2024
Պուտինը Փաշինյանին է ներկայացրել Ադրբեջան կատարած իր այցի տպավորությունները
Այս բաժնից
1918 դիտում
13:47 25-12-2024
Կnրծանված ադրբեջանական օդանավի ուղևորներից 28-ը փրկվել է, 9-ը ծանր վիճակում է
1318 դիտում
23:14 24-12-2024
Ֆրանսիական Ալպերում 240 դահուկորդ է տարհանվել
1150 դիտում
21:52 24-12-2024
Իսրայելը խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել Եմենի հութիների հարձակումների առնչությամբ