211652_close_icon
views-count41698 դիտում article-date 18:27 06-03-2016

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են Volkswagen-ն ու 06-ը. վերջինը մեջտեղից կիսվել է. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` մարտի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 28-րդ կմ հատվածում բախվել են 42-ամյա Անդրանիկ Գևորգյանի վարած Volkswagen Vento մակնիշի 35 ԼD 340 համարանիշի և առանց համարանիշների ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volkswagen-ի վարորդ Ա. Գևորգյանը, 06-ի վարորդը, ում տվյալները ճշտվում են և ևս 3 հոգի` 68-ամյա Սարգիս Գևորգյանը, 68-ամյա Բավական Գևորգյանը և 40-ամյա Արմինե Գևորգյանը տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-ին սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, հրամանատարի տեղակալ Յուրիկ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը` բաժնի պետ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ: Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել վաշտի հրամանատար Տ. Գրիգորյանն ու դասակի հրամանատար Գ. Գրիգորյանը: Փաստի առթիվ տեղում քննչական աշխատանքները ղեկավարող, Վաղարշապատի քննչական բաժնի քննիչ Սուրեն Դումանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվում են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Բախման արդյունքւոմ 06-ը, կարելի է ասել, մեջտեղից կիսվել է, իսկ վրայի գազաբալոնը, որը չպետք է լիներ ավտոմեքենայի վրա, քանի որ չթույլատրվող գազաբալոն է ` մեքենայից շպրտվել է: [color=#EF2929] Ծանուցում. [/color]Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր