13928 դիտում
20:30 08-03-2014
Պատգամավորը՝ օրինախախտ, կամ ինչպես ասում են՝ «խևին խրատն ի՞նչ անի, սևին՝ սապոնը»
Կան պաշտոնյաներ, ովքեր «կարմիր կովի նման իրենց կաշին չեն փոխում», ու ինչքան էլ բարձրաձայնես նրանց կողմից կատարված օրինախախտումների մասին, միևնույն է, «գելի գլխին ավետարան կարդացին, ասաց՝ հրեն, ոչխարը սարով անց կացավ»:
Այսօր՝ մարտի 8-ի կեսգիշերին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Կարմիր խաչ չհասած հատվածում լուսանկարների շարք է արել, որոնցում երևում է, թե ինչպես է ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Մնացական Մնացականյանը, ով Թալինում հայտնի է՝ որպես «Մնաց-գնաց», Range Rover մակնիշի 015 ՕՕ 11 համարանիշի ավտոմեքենան վարում առանց ամրագոտու, ու այնքան վստահ էր իր պատգամավորական անձեռնմխելիության վրա, որ այդ վիճակով «ճեմում էր» նշված հատվածում ծառայություն կատարող ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողքով:
Գ. Շամշյանը հայտնում է, որ նշված համարանիշները հաշվառված են ՀՀ ԱԺ հաշվեկշռում:
Ի դեպ, սա մեր «օրինապաշտ» պատգամավորի առաջին օրինախախտումը չէ, որ բարձրաձայնվել է ԶԼՄ-ների կողմից: Բայց ինչպես ասում են, «խևին խրատն ինչ անի, սևին՝ սապոնը»:
Վստահ ենք, ճանապարհային ոստիկանությունը օպերատիվորեն կարձագանքի պատգավորի թույլ տված օրինախախտմանը և նրան իր իսկ ընդունած օրենքով վարչական պատասխանատվության կենթարկի:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+