Սուրիկ Խաչատրյանի՝ Լիցկայի որդին` Տիգրանը` բանակում չծառայելու, էլ չաշխատելու եւ աղմկահարույց պատմություններում իր մասնակցության մասին. նա անմեղ է, չար աչքերն են մեղավոր
Ոչինչ, ոչինչ կարա լինի, ի՞նչ է եղել: Նման պատասխան տվեց այսօր Եռաբլուրում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը՝ արձագանքելով լրագրողների այն հարցին, թե ինչպես կարող է բանակում չծառայել, բայց Գորիսի ԵԿՄ կառույցի ղեկավրը լինել:
Նրա խոսքով, կարեւորը մարդ իր ազգի համար պատրաստ լինի կրիտիկական պահերին: Հարցին, թե ինչպես է ստացվում, որ միշտ հայտնվում է աղմկահարույց պատմությունների մեջ, ասաց, որ երբ մարդու վրա շատ է աչք լինում, փորձանքների է հանդիպում: Այլ հարցերի խուսափեց պատասխանել եւ հեռացավ:
Հարցին, թե առաջիկայում որտեղ է աշխատելու, ասաց, որ էլ ոչ մի տեղ, քանի որ որտեղ ընդունվում է աշխատանքի, լրագրողները իմանում են: