211652_close_icon
views-count8753 դիտում article-date 11:37 28-06-2016

Ի՞նչ ընթացք ստացավ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Լիցկայի մահափորձի գործը եւ ովքե՞ր են վերջնարդյունքում կանգնելու դատարանի առաջ

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի՝ Լիցկայի դեմ մահափորձի գործը հասել է դատարան: Հենրիկ Ավագյանին և Գարեն Աթաջանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք նպատակադրվել են սպանել Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանին, սակայն հանցագործությունն ավարտին չեն հասցրել իրենց կամքից անկախ հանգամանքներից, քանի որ ավտոմեքենային անմիջականորեն դիպված 18 գնդակներից սրահում գտնված անձինք չեն վնասվել: Այսինքն, նրանք մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 235 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/05/20/53626/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2015 թվականի մայիսի 20-ի երեկոյան անհայտ անձը կամ անձինք Գորիս-Կապան ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում կրակոցներ էին արձակել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի Lexus մակնիշի 77 LN 077 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ: Կրակոցների արդյունքում վնասվել էր ավտոմեքենայի դիմապակին, կրակոցի հետքեր կային նաև ավտոմեքենայի աջ և ձախ կողային մասերում: Մեքենայի վրա կային 10-ից ավելի կրակված հետքեր: Ըստ տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկային, մեքենայում էր եղել նաև մարզպետ Ս. Խաչատրյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` նշված ավտոմեքենան հաշվառված է Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցի բնակիչ 42-ամյա Վարդան Բարսեղյանի անվամբ: Նշված վայր էին ժամանել ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության, ինչպես նաև Գորիսի քննչական բաժնի քննիչները` մարզի քննչական վարչության պետ Վահրամ Դաղունցի գլխավորությամբ: Տեղում էին նաև ոստիկանության փորձաքրեագետները, ինչպես նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր