ԵՄ և ամերիկյան ընկերությունները հետաքրքրված են Ուկրաինայի գազային հանքավայրերով
Ուկրաինան մտադիր է մշակել սեփական բնական գազի պաշարները, որում իրենց հետաքրքրությունն են արդեն ցուցաբերել Եվրամիությունն ու ԱՄՆ-ն: Այդ մասին Ria Novosti-ին հայտնել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Նատալյա Կացեր-Բուչկովսկայան:
«Մեզ համար շատ կարևոր է սեփական գազն ավելի շատ ծավալներով արդյունահանելը: Այդ ոլորտում մեծ հնարավորություններ ունենք, սակայն այն լրիվ զարգացած չէ: Անհրաժեշտ է ներդորղներին ներկայացնել մոր հնարավորությունները, թե ինչպիսի հանքավայրեր ունենք, և կա հետաքրքրություն»,-ասել է նա:
Պատգամավորիը հավելել է, որ չի կարող նշել ընկերությունների անունները և պայմանագրերի մանրամասները: