1584 դիտում
11:02 28-02-2015
Անցած տարվա նոյեմբերից գինու և կոնյակի արտահանումները ՀՀ-ից պրակտիկորեն դադարեցված են. 168 Ժամ
«168 ժամ» թերթը գրում է, ըստ Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանի՝ անցած տարի նոյեմբերի 20-25-ից գինու և կոնյակի արտահանումները ՀՀ-ից պրակտիկորեն դադարեցված են: Այսօր ֆինանս չի գալիս հայ արտադրողին: Այդ գումարը մղվում էր աշխատավարձերին, հարկերին, վարկերին, մատակարարներին: Բանկերին չի անհանգստացնում, թե ինչ է կատարվում, իրենց վարկերի տոկոսն են ուզում՝ ըստ գրաֆիկի: Այս մասով կառավարությունից ակնկալվում է, որ գոնե առաջիկա 3-4 ամիսներին, որ փոփոխություն չի սպասվում, վարկերի դասակարգման մեխանիզմը փոխեն և ավելի լոյալ ու լիբերալ գտնվեն, որ արտադրողների մասին էլ մտածեն:
Ըստ նրա այս ֆորսմաժորային իրավիճակում կառավարությունը պետք է աջակցի արտադրողներին: Նրանք ակնկալում են կառավարության աջակցությունը, որ բանկային համակարգի այդ կետը փոխվի, որ վարկը չդասակարգվի հաջորդ ամսվա 1-ից և ժամկետանց չհամարվի հաջորդ օրը: Գոնե ժամկետանց համարվի 5-րդ օրվանից հետո և դասակարգվի 2-րդ ամսից հետո: Հասկանալի է, որ ռուսական շուկայում իրադրությունը չի բարելավվի դեռ երկար ժամանակ, բայց եթե դա հանկարծ երկարաձգվի հուլիս-օգոստոսից, ապա շատ մեծ վտանգի տակ է խաղողի նոր բերքի մթերումը, քանի որ ֆինանսական ռեսուրսներ չեն լինելու նոր բերքը մթերելու համար ու նաև պարզապես տարաներ չենք ունենալու: Այսինքն՝ չեն դատարկվի տարաները:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1966 դիտում
09:28 02-03-2016
Նոր նախարար Լևոն Յոլյանը «այս պահի դրությամբ պրակտիկորեն բիզնես չունի». «Չորրորդ իշխանություն»
1639 դիտում
12:49 08-04-2021
Այս տարվա նոյեմբերից 1500 ուսուցիչներ 30-50 տոկոսով բարձր աշխատավարձ կստանան. Փաշինյան
Այս բաժնից
2101 դիտում
08:00 14-01-2025
Միջազգային կասկածելի կազմակերպությունը՝ Սյունիքում. «Փաստ»
2209 դիտում
16:29 13-01-2025
Հանցավորության դեմ պայքարի և օպերատիվ իրավիճակի վերաբերյալ անցկացվել է օպերատիվ խորհրդակցություն
2053 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am