Բունդեսլիգա. Դորտմունդի «Բորուսիայի» հավանական կազմը «Դարմշտադտի» հետ խաղում
Գերմանիայի Բունդեսլիգայի 24-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» արտագնա հանդիպում կանցկացնի «Դարմշտադտի» հետ:
Kicker-ը ներկայացրել է այդ խաղում «Բորուսիայի» հավանական կազմը: Նշենք, որ վնասվածքից հետո շարք է վերադարձել դորտմունդցիների առանցքային պաշտպան Մաթս Հումելսը:
«Բորուսիա». Ռոման Բյուրկի, Լուկաշ Պիշչեկ, Մաթս Հումելս, Սվեն Բենդեր, Էրիկ Դուրմ, Մաթիաս Գինտեր, Նուրի Շահին, Իլկայ Գյունղոգան, Հենրիխ Մխիթարյան, Մարկո Ռոյս, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ։
Հանդիպումը կկայանա մարտի 2-ին` Երևանի ժամանակով 23:00-ին: