131770 դիտում
11:19 30-05-2017
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փարաքարում 40-ամյա վարորդը BYD-ով վրաերթի է ենթարկում հետիոտնին և բախվում կայանված BMW-ին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 30-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։20-ի սահմաններում Երևանյան խճուղում Արմավիրի մարզի Թաիրով գյուղի Մայրաքաղաքային 26 տան դիմաց Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցի բնակիչ՝ 40-ամյա Լևոն Ղուշյանը իր վարած BYD մակնիշի 533 ՕM 61 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել մայթեզրին կանգնած հետիոտն՝ Երևանի բնակիչ, 51-ամյա Կարեն Աղաջանյանին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև BYD-ը առաջ է ընթացել և բախվել Տիգրան Բայրամյանին պատկանող ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված BMW մակնիշի 35 FG 067 համարանիշի ավտոմեքենային։
Վրաերթ-վթարի հետևանքով վրաերթի ենթարկված Կ. Աղաջանյանն ու BYD-ի ուղևորուհի՝ 22-ամյա Անի Կարապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության է հասել Տ. Բայրամյանը՝ հարևանների հետ։ Մինչ շտապօգնություն ահազանգելը, Մայրաքաղաքային փողոցի բնակիչ՝ Հրաչյա անունով երիտասարդ տղան առաջին օգնությունն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, այնուհետև ահազանգել 1-03 շտապօգնություն։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հարվածի հետևանքով BMW-ն մոտ 45 մետր առաջ է ընթացել և բախվել երկաթե սյանը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Լ. Ղուշյանն աշխատում է «Լեգոռ» ՍՊԸ-ում՝ որպես վարորդ, իսկ նրա ավտոմեքենան հաշվառված է «Ռիչ» տաքսի ծառայության հաշվեկշռում, վրաերթի ենթարկված Կ. Աղաջանյանն աշխատում է Սևանի հացի գործարանում՝ որպես առաքիչ, իսկ վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված BYD-ի ողևորուհի Ա. Կարապետյանը աշխատում է «Հիլթոն» հյուրանոցում։
Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է տեղի ունեցել վրաերթ-վթարը։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+