211652_close_icon
views-count40940 դիտում article-date 20:37 14-03-2015

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ, թե ինչպես է Infiniti-ի վարորդը Երևանում վրաերթի ենթարկում 6-ամյա երեխային

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, որը տրամադրել է [url=https://www.facebook.com/pages/Security-Dream-Co-LTD/260488774022240]Security Dream[/url] ընկերությունը, որում երևում է, թե ինչպես է մարտի 12-ին Infiniti մակնիշի ավտոմեքենայի վարորդը Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում վրաերթի ենթարկում հետիոտնի համար թույլատրելի հատվածով անցնող 6-ամյա երեխային: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 12-ին վրաերթ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 17: 00-ի սահմաններում Արարատի մարզի Արարատ գյուղի բնակիչ, 48-ամյա Հրաչիկ Գերասիմյանը իր վարած Infiniti մակնիշի 08 LO 833 համարանիշի ավտոմեքենայով Պարոնյան–Լեո փողոցների խաչմերուկում վրաերթի էր ենթարկել Նորագյուղի բնակիչ, 6-ամյա Դանիել Դանիելյանին: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չէր դիմել, վրաերթի ենթարկված երեխային ավտոմեքենայով տեղափոխել էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, ինչից հետո կատարվածի մասին հայտնել էր ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն: Հիվանդանոցից հայտնել էին, որ երեխայի կյանքին և առողջությանը վտանգ չի պառնում: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Հրանտ Պետրոսյանի կողմից նյութեր էին նախապատրաստվել: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել էր Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի Բացառիկ տեսանյութը՝ [url=https://www.facebook.com/pages/Security-Dream-Co-LTD/260488774022240]Security-Dream[/url]-ի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր