Մադրիդի «Ռեալի» հարձակվող նշել է, որ իրեն է համարում աշխարհի լավագույն ֆուտբոլիստը:
«Ես հարկ չեմ համարում ասել, որ մտել եմ համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ, որ ես լեգենդ եմ: Թվերը ամեն ինչ այդ մասին ասում են:
Ավելի լավը դառնալը շատ բարդ է, այդ իսկ պատճառով ցանկանում պարզապես պահպանել իմ խաղամակարդակը, իսկ դա, թերևս, ֆուտբոլիստի համար ամենաբարդն է:
Իմ կարծիքով, ես միշտ էլ լավագույնն եմ եղել: Ինձ համար միևնույն է, թե մարդիկ ինչ են մտածում ու խոսում: Իմ կարծիքով, ոչ միայն այս տարի, այլ միշտ էլ ես եմ լավագույնը եղել», ասել է Ռոնալդուն: