Գերմանիա. «Բավարիան» նորից անկասելի էր. տեսանյութ
Գերմանիայի Բունդեսլիգայի 23-րդ տուրի կենտրոնական խաղում Մյունխենի «Բավարիան» 2:0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ փոխչեմպիոն «Վոլֆսբուրգի» նկատմամբ:
Մյոտնխենցիները միայն 2-րդ խաղակեսում սկսեցին իրենց հնարավորությունների սահմաններում խաղալ, որի արդյունքում 2 անպատասխան գնդակ ուղարկեցին տանտերերի դարպասը. հաշիվը բացեց Կոմանը, իսկ կրկնապատկեց լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդավսկին, որը Բունդեսլիգայում 23-րդ գոլը խփեց և ամրապնդվեց լավագույն ռմբարկուի դիրքում:
«Բավարիան» վաստակեց 62 միավոր և շարունակում է մնալ առաջատար: Դորտմունդի «Բորուսիան» ունի 51 միավոր և մեկ խաղ պակաս:
[b]Գերմանիայի Բունդեսլիգա, 23-րդ տուր
[/b]«Վոլֆսբուրգ» - «Բավարիա»՝ 0:2
Գոլերը՝ Քինգսլի Կոման, 67, Ռոբերտ Լևանդովսկի, 74