211652_close_icon
views-count1913 դիտում article-date 10:24 25-02-2016

Առիթ մի տվեք, պատվեր մի փնտրեք. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. ««Օրինաց երկիրն» իր շուրջը հավաքել է հասարակությանը հիմնականում անհայտ, հաճախ տարօրինակ անուններով կազմակերպություններ՝ «կոնսոլիդացիայի» պատրանք ստեղծելու համար։ Եթե դու ընդամենը արձանագրում ես այդ փաստը, ՕԵԿ-ի պատասխանն «ավանդական» է. «Ռեժիմը խուճապի մեջ է, ռեժիմը լեղապատառ է եղել մեր կոնսոլիդացիայից և մեր դեմ հոդվածներ է պատվիրում»: Հիմա եթե ես գրեմ, որ 21-րդ դարի անկախ Հայաստանին բացարձակապես հարիր չէ կիրառել խորհրդային շրջանի «պատժիչ հոգեբուժությունը», ինչպես որ դա արվում է Վարդգես Գասպարիի դեպքում, արդյո՞ք ես կատարում եմ ամերիկյան իմպերիալիզմի պատվերը, որպեսզի թույլ չտամ «Սովետի նման գյոզալական Երկրի» վերականգնումը»։ Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր