211652_close_icon
views-count71689 դիտում article-date 01:49 23-02-2016

Դաժան, առեղծվածային և ողբերգական դեպք Արարատի մարզում. փրկարարները Սև ջուր գետի միջից դուրս են բերել այրված տղամարդու դի. սպանության հատկանիշով հարուցվել է քրգործ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ` փետրվարի 22-ին, դաժան, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել ոստիկանության Մասիսի բաժնից, որ Նորամարգ գյուղի վարչական տարածքում, 3-րդ ուղեկալից մոտ 1 կմ հյուսիս-արևմուտք, Սև ջուր գետի մեջ տղամարդու դի կա և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է Մասիսի թիվ 27 հրշեջ-փրկարարական ջոկատը` Արարատի մարզային փրկարարական վարչության պետի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արարատ մարզային վարչության մեծ թվով աշխատակիցներ` մարզի ոստիկանապետ Արսեն Աբրահամյանի գլխավորությամբ: Երևանից ժամանել են նաև ոստիկանության քրեական հետախոզւոյթյան գլխավոր վարչության պետի տեղակալ Սամվել Ասատրյանը, նույն վարչության 2-րդ վարչության պետ Ալիկ Մարգարյանը և բաժնի պետ Արայիկ Մգոյանը: Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել են մեծ թվով քննիչներ` մարզի քննչական վարչության պետ Գևորգ Սիմոնյանի գլխավորությամբ: Փրկարարները` ոստիկանների և քննիչների օգնությամբ Սևջուր գետից դուրս են բերել այրված, անձը չպարզված տղամարդու դի: Այս պահին դեպքի վայրում աշխատում են Արարատի մարզային քննչական վարչության և Մասիսի քննչական բաժնի քննիչները: Տեղում Մասիսի ոստիկանապետ Ռուբեն Ներսիսյանը և Արտաշատի ոստիկանապետ Արմեն Գասպարյանը հանձարարականներ են տալիս համայնքային ոստիկաններին ու քրեական հետախուզության օպեր-լիազորներին, որպեսզի վերջիններս ձեռնարկեն անհրաժեշտ օպերատիվ գործողություններ` մահացածի ինքնությունը ճշտելու ուղղությամբ: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, դեպքի վայր են ժամանել նաև Արարատի մարզի դատախազ Մելիք Սարգսյանը: Փաստի առթիվ Մասիսի քննչական բաժնում սպանության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ` մահացածի ինքնությունը և դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 115+
115+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր