211652_close_icon
views-count2252 դիտում article-date 16:46 22-02-2016

Տեղի է ունեցել ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի տոնակատարության պետական հանձնաժողովի անդրանիկ նիստը

Փետրվարի 22-ին Կառավարության նիստերի դահլիճում Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի և վարչապետ Արայիկ Հարությունյանի համանախագահությամբ տեղի է ունեցել ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման եւ համակարգման պետական հանձնաժողովի առաջին նիստը: Ա. Ղուլյանը խորհրդանշական է համարել հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի մասին 1991թ. սեպտեմբերի 2-ի պատմական նստաշրջանի նույն դահլիճում ազդարարելը, որը պետք է ոգևորություն հաղորդի հանձնաժողովի անդամներին: Օրակարգում Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի տոնական միջոցառումների ծրագրի պլանավորումն էր, որի շուրջ տեղի ունեցավ մտքերի փոխանակություն: Համանախագահների խոսքով, ծրագիրը պետք է կազմվի՝ հետևելով մի քանի սկզբունքների. միջոցառումները պետք է շարունակվեն ողջ տարվա ընթացքում, ընդգրկեն տարբեր ոլորտներ, նպաստեն Արցախի միջազգային վարկանիշի բարձարցմանը, ինչպես նաև հայկական սփյուռքի ներգրավվածությանը: Հանձնաժողովի անդամների առաջարկությունների հաշվառմամբ որոշվեց, որ կհայտարարվի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի տարբերանշանի (լոգոյի) և հուշամեդալի մրցույթ, կպատարաստվեն հեռուստատեսային հոլովակներ, տպագիր նյութեր, կկազմակերպվեն թեմատիկ քննարկումներ: Ընդգծվել է նաև այդ միջոցառումներին 1991թ.-ի սեպտեմբերի 2-ի համատեղ նստաշրջանի պատգամավորներին մասնակից դարձնելու կարևորությունը: Նիստի ավարտին ներկաներին առաջարկվել է մեկշաբաթյա ժամկետում կազմել 25 ամյակի միջոցառումների ոլորտային ծրագրեր և ներկայացնել առաջիկա հանդիպմանը, որը տեղի կունենա մարտի սկզբին:

Նմանատիպ նյութեր