211652_close_icon
views-count1190 դիտում article-date 15:15 08-12-2020

ՄՕԿ-ն իր կազմից ժամանակավոր հեռացրել է Բելառուսի ԱՕԿ-ին և նրա նախագահին

Միջազգային օլիմպիական կոմիտեն՝ ՄՕԿ-ը, Բելառուսի Ազգային Օլիմպիական Կոմիտեին ժամանակավոր արգելել է մասնակցել կազմակերպության կողմից անցկացվող միջոցառումներին, այդ թվում Տոկիոյում անցկացվելիք ամառային օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքներին։ Ինչպես նշում են լրատվամիջոցները, Բելառուսի ԱՕԿ-ը նման սանկցիաների է ենթարկվել բելառուսցի մարզիկներին քաղաքական գործունեությունից հեռու չպահելու համար, ինչը օլիմպիական խարտիայի խախտում է։ Գրում է [url=https://www.dw.com/ru/mok-otstranil-lukashenko-ot-uchastija-v-meroprijatijah-olimpijskih-igr/a-55858658]Deutsche Welle[/url]-ն։ «ՄՕԿ-ը եկել է այն եզրակացության, որ Բելառուսի ԱՕԿ-ը մարզիկներին չի պաշտպանել քաղաքականության ազդեցությունից։ Դրա համար ԲԱՕԿ-ի գործկոմի անդամները, այդ թվում նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և փոխնախագահ Վիկտոր Լուկաշենկոն, զրկվում են ՄՕԿ-ի միջոցառումներին, այդ թվում օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից։ Երկրորդ՝ դադարեցվում է Բելառուսի ԱՕԿ-ի ֆինանսական աջակցությունը, բացառությամբ 2020 և 2022թթ օլիմպիական խաղերին նախապատրաստվող մարզիկներին վճարվելիք գումարները։ Երրորդ՝ ՄՕԿ-ը խնդրել է միջազգային ֆեդերացիաներին թույլատրել բելառուսցի մարզիկներին մասնակցելու օլիմպիական խաղերի որակավորման մրցումներին, անկախ նրանց քաղաքական հայացքներից։ Չորրորդ՝ դադարեցնել բոլոր բանակցությունները, որոնք կապված են Բելառուսում ՄՕԿ-ի կողմից նախատեսված միջոցառումներին։ ՄՕԿ-ն անընդհատ հետևելու է իրադարձությունների զարգացմանը»,- հայտարարել է ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը։ Հիշեցնենք, որ 2020թ ամառային օլիմպիական խաղերը կորոնավիրուսի պատճառով հետաձգվել են և այն կկայանա եկող տարվա հուլիս-օգոստոս ամիսներին։

Նմանատիպ նյութեր