211652_close_icon

Նավթի ցածր գնի հաշվին Ուկրաինան կկարողանա էժան գազ գնել. Յացենյուկ

views-count1231 դիտում article-date 16:39 26-08-2015
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի խոսքով՝ նավթի համաշխարհային գների անկումը թույլ կտա ուկրաինական իշխանություններին ցածր գնով բնական գազ ձեռք բերել, հաղորդում է Ria Novosti-ն: «Եթե նավթի գինը շարունակի մնալ նույն մակարդակի վրա, ապա դա մեզ հնարավորություն կտա շատ էժան գնով գազ ձեռք բերել»,-նշել է Յացենյուկը: Նա նաև հանձնարարել է էներգետիկայի և ածխի արդյունաբերության նախարարությանը էկոնոմիկայի և հակամենաշնորհային հանձնաժողովի հետ համատեղ ստուգել գազալցակայաններում վառելիքի գները՝ հավելելով, որ նավթի հանաշխարհային գնանկումը լավ ազդանշան է Ուկրաինայի համար:

Նմանատիպ նյութեր